Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է

    Դեկտեմբերի 21-ը տարվա ամենակարճ օրն է

    21.12.2012| 12:38
    Այսօր, դեկտեմբերի 21-ին, Գրինվիչի ժամանակով 11:12, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածից ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է:
  • Ասում են...

    Ասում են...

    21.12.2012| 01:00
    ...թե Դավիթ Հարությունյանին առանձնապես դուր չի եկել համապատասխան հրահանգը` «ջրել-աճեցնել» Արփինե Հովհաննիսյանին, որպես ապագա մեգա-աստղի և, որպես առաջին բեմել, արտահերթ նիստի էթիկայի հանձնաժողովի մասին փոփոխությունների փաթեթի ներկայացումը հանձնարարել նրան:
  • Մայրաքաղաքի տոնական լույսերը

    Մայրաքաղաքի տոնական լույսերը

    20.12.2012| 23:10
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
  • «Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացածը կարող է առաջադրվել»

    «Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ցանկացածը կարող է առաջադրվել»

    20.12.2012| 20:54
    ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ չցանկացավ մեկնաբանել` նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե ոչ: «Ի սեր Աստծո, իր հետ այդ հարցը պարզեք, նրան տվեք այդ հարցը: Ես այդ անձի հետ աշխատում եմ հնարավորինս քիչ առնչություն ունենալ: Նրանք լավ գիտեն` ի՞նչ են արել, ինչո՞ւ են արել, ի՞նչ են անելու»:
  • Կառավարությունը ՊԵԿ-ին պարգևատրեց

    Կառավարությունը ՊԵԿ-ին պարգևատրեց

    20.12.2012| 19:31
    Կառավարության նիստին հետևող լրագրողներին զարմացրեց կառավարության որոշումը` 200 մլն դրամ հատկացնել ՊԵԿ-ին` պարգևատրման համար։
  • Երևան – Սևան –Դիլիջան - Իջևան ավտոճանապարհը վերանորոգված է

    Երևան – Սևան –Դիլիջան - Իջևան ավտոճանապարհը վերանորոգված է

    20.12.2012| 18:19
    Ավարտվեց Մ-4 Երևան – Սևան –Դիլիջան - Իջևան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հյուսիսային մուտքից դեպի Դիլիջան քաղաքի ավտոկայան տանող 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը, որը սկսվել էր 2012թ. օգոստոսին։ Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից եւ ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն:
  • Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

    Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

    20.12.2012| 17:00
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց փողոցի, Արզումանյան փող. 16-34, Շինարարների փող. 15/2, Սիսակյան փող. 18-22 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • «Ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում»

    «Ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում»

    20.12.2012| 16:04
    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջիկայում նախատեսված է «Ազատություն» կուսակցության համագումարը, ու շատ հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրվի նախագահական ընտրություններում:
  • Սահմանվել են պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները

    Սահմանվել են պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները

    20.12.2012| 14:24
    ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։ Որոշման ընդունումը թելադրված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի պետբյուջեի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում կառավարությունը սահմանում է պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։
  • Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց

    Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց

    20.12.2012| 12:33
    Դեկտեմբերի 20-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ալավերդիում, Աշտարակում, Ապարանում, Թալինում, ձյուն է տեղում: Արմավիրի, Գորիսի, Թալինի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: